Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Արյունահոսության ժամանակի որոշում (ըստ այվի). abmed.am

Արյունահոսության ժամանակի որոշում (ըստ այվի). abmed.am

Հետազոտության նյութը. մազանոթային արյուն


Հետազոտության եղանակը. մաշկի ստանդարտ վնասման պահից մինչև արյունահոսության դադարեցման ժամանակի որոշում:


Նախապատրաստում: Մազանոթային արյունն անհրաժեշտ է հանձնել առավոտյան, քաղցած, 8–12 ժամ քաղցած մնալուց հետո՝ մինչև ֆիզիոմիջոցառումները, ՈՒՁՀ, էնդոսկոպիկ և ռենտգեն հետազոտությունը։ Արյունը հանձնելու օրը և նախօրեին պետք է բացառել ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ալկոհոլի ընդունումը, ծխելը։ Ջուր խմել թույլատրվում է։


Նկարագրություն: Արյունահոսության ժամանակը բնութագրում է թրոմբոցիտների ֆունկցիոնալ ակտիվությունը և նրանց փոխազդեցությունն անոթային պատի հետ։ Այս սքրինինգային թեստը թույլ է տալիս կասկածել թրոմբոցիտոպաթիաների, Վիլեբրանդի հիվանդության առկայությունը և անոթային պատի ագրեգացիոն հատկությունների խանգարումները։ Սովորաբար, այն իրականացվում է արյան մակարդելիության որոշման հետ միասին։


Հետազոտության իրականացման ցուցումները. նախավիրահատական նախապատրաստման սքրինինգ:


Արյունահոսության ժամանակի երկարում.

 

  • թրոմբոցիտոպաթիա,
  • թրոմբասթենիա,
  • լեյկոզներ,
  • լյարդի ցիրոզ,
  • հիպո- և ապլաստիկ վիճակ,
  • թրոմբոցիտոպենիկ պուրպուրա,
  • անգիոհեմոֆիլիա,
  • վնասման նկատմամբ մազանոթային պատի դիմադրողականության իջեցում,
  • որոշ դեղերի ընդունում (ացետիլսալիցիլաթթու և այլն):


Արյունահոսության ժամանակի երկարացման բացակայությունը միշտ չէ, որ հնարավորություն է տալիս բացառել թրոմբոցիտաանոթային հեմոստազի խանգարումները


Արյան արյունահոսության ժամանակի նվազումը կլինիկական նշանակություն  չունի:

Սկզբնաղբյուր. abmed.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ